Խոզնավարում մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

կոլաժ

Տեղ համայնքի Խոզնավար գյուղում իրավիճակը հանգիստ է։  Ուշ երեկոյան համայնքի ղեկավար Ներսես Շադունցի գլխավորությամբ,  բանակային կորպուսի և  Տեղ գյուղի ջոկատի  մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տեղի համայնքապետարանը։

«Ամեն ինչ արվում է, այն կայուն պահելու համար։ Այս պահին մեր վերահսկողության տակ են համայնքի բոլոր դիրքերը։  Բնակիչներն անցել են իրենց ամենօրյա աշխատանքներին»,- գրել է նա։

--00—ՄՀ