Զախարովան ներկայացրել է Շուշիի եկեղեցու գմբեթը հեռացնելու վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում, պատասանելով հայ լրագրողների հարցերին, անդրադարձել է Արցախում մշակութային ժառանգության պահպանմանը խնդրին։

Լագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանի իշխանությունները «վերանորոգման» պատրվակով հեռացրել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը և փչացրել եկեղեցու հայկական ճարտարապետական տեսքը, ինչպես նաև խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ Արցախի հայկական եկեղեցիների վերաբերյալ ներկայացնելով հակագիտական թեզեր: Ինչպիսի՞ն է Ռուսաստանի արձագանքն այս ամենին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։

«Ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ, պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում պարբերաբար քննարկվում է մեր շփումներում»,-ասել է Զախարովան և հիշեցրել, որ նմանատիպ քննարկում է եղել մայիսի առաջին կեսին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան և Ադրբեջան այցերի ժամանակ:

«Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման օգտին, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, համանախագահների կողմից այս տարվա ապրիլի 13-ին ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունն այն հարցերի ցանկում է, որն Ադրբեջանից և Հայաստանից պահանջում է լրացուցիչ ջանքերի գործադրում»,-ասել է Զախարովան։

--00—ԼՄ