Դոնի Ռոստովի հայ համայնքը համակարգիչներ է նվիրաբերել Արցախի դպրոցներին. Արցախի ԱԽ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News  

Արցախ

Արցախի ռուսական համայնքի և Նոր Նախիջևանի (ՌԴ Դոնի Ռոստով քաղաք) հայկական համայնքի միջոցներով ձեռք է բերվել համակարգչային տեխնիկա՝ հանրակրթական դպրոցներին նվիրաբերելու նպատակով։ Համակարգիչները նախատեսված է օգտագործել դպրոցների ինֆորմատիկայի դասընթացներին՝ ծրագրավորման ուղղությամբ աշակերտների գիտելիքները զարգացնելու նպատակով։

Արցախի Անվտանգության խորհրդից   հայտնում են, որ համակարգչային տեխնիկայի տրամադրման գործընթացը մեկնարկել է օրեր առաջ՝ արդեն համակարգիչեր են ստացել Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների դպրոցները, իսկ մայիսի 21-ին 3 մոնոբլոկ, ինչպես նաև 1 բազմաֆունկցիոնալ տպիչ սարքավորում է տրամադրվել Ստեփանակերտի Ա․ Սախարովի անվան թիվ 8 դպրոցին։

Հովանավորներն ընդգծել են, որ համակարգիչների նվիրաբերման ծրագիրը լինելու է շարունակական։

Հավելենք, որ ծրագրի կազմակերպմանն աջակցություն են ցուցաբերել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ինչպես նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

--00—ՄՀ