Մեր ժողովուրդը հասել է կետին, որից այն կողմ պետականության գուցե վերջին մայրամուտն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր արդեն կարելի է միանշանակ պնդել, որ մեր Հայրենիքը կործանում է ոչ միայն նիկոլ պատահականությունն՝ իր անգլուխ շրջապատով, այլ նաև բոլոր նրանք, ովքեր իրենց համարելով ժողովրդի մաս՝ հանցավոր չեզոքությամբ նպաստում են այդ տականքների հայրենադավ ծրագրերի իրագործմանը... Կյանքը ցույց է տալիս, որ այդպիսինները պատրաստ են փողոց դուրս գալու հանուն «Էլեկտրիկ Երևանի», «բնապահպանության». «համասեռամոլների իրավունքների պաշտպանության» և էլի մի շարք մտացածին ու դրսից ուղղորդված «հիմնախնդիրներ» լուծելուն, բայց ոչ երբեք ոչնչացման եզրին հայտնված Հայրենիքի պաշտպանության... Այս ամենից արվելիք հետևությունը մեկն է ու դաժան՝ մեր ժողովուրդը հասել է այն անթույլատրելի կետին, որից այն կողմ կարող է լինել հայկական պետականության հերթական, իսկ գուցե նաև վերջին, մայրամուտը...

Հիշենք՝ ազգը դառնում է ժողովուրդ, իսկ ժողովուրդը՝ հոտ, եթե նրա մեջ մեռնում է ամենակարևորը՝ սեփական ինքնությունը ցանկացած գնով պահպանելու աստվածատուր կարողությունը... «Շնորհիվ» ներքին տականքի, մենք այդ հատկությունը, կարծես թե, վերջնականապես կորցնելու ճանապարհին ենք...»:

--00--ԱԹ