1992-ին ՀՀ ԱԺ-ն պարտավորվել է սատար կանգնել ԼՂՀ-ի, նրա բնակչության պաշտպանությանը․ որոշում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

նկար

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը հրապարակել է 1992 թվականին կնքված մի փաստաթուղթ, համաձայն որի՝ ՀՀ-ն պարտավորվում է հետևողականորեն սատար կանգնել ԼՂՀ և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը։

«1992 թ․ հուլիսի 8-ին ՀՀ օրենսդիր մարմինն ընդունել է որոշում՝ պարտավորվելով հետևողականորեն սատար կանգնել ԼՂՀ և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և ՀՀ համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ նշված կլինի Ադրբեջանի կազմում։

• Ստորագրելով և անարգել կյանքի կոչելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր հայտարարությունը, որով ճանաչվել է ինչպես առհասարակ Արցախի, այնպես էլ նախկին ԼՂԻՄ տարածքների մի մասի նկատմամբ Ադրբեջանի փաստացի օկուպացիան՝ ՀՀ դե-ֆակտո ղեկավարը օրենք է խախտել։

• Եթե այս նոր կապիտուլյացիոն և հակաօրինական փաստաթղթի հիման վրա «ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ապա կրկնակի հանցագործ է դառնալու ոչ միայն պետության դե-ֆակտո ղեկավարը, այլ բոլոր «ԿՈՂՄ» սեղմող պատգամավորները։

* որոշման հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=3278»,-գրել է Էլբակյանը։

նկար

--00—ԼՄ