«Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Հուրգադա-Երևան երթուղով չվերթեր կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

նկար

«Արմենիա» ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 12-ից կմեկնարկի Երևան-Հուրգադա-Երևան երթուղով չվերթեր: Այդ մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերություն:

--00—ԼՄ