«ՀամաԿարգ»-ը առաջարկում է Հայաստանում ռազմական դրություն հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News  

ռազմական դրություն

«ՀամաԿարգ» հասարակական-քաղաքական ակումբը ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կառավարության հորդորում է որոշակի քայլեր իրականացնել:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը

«Հաշվի առնելով երկրում և սահմանային հատվածներում ստեղծված պայթունավտանգ իրավիճակը, «ՀամաԿարգ» ակումբը հորդորում է ՀՀ կառավարությանը հրատապ իրականացնել ներքոհիշյալ քայլերը՝

      

1.            Դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ներխուժման, Հայաստանի սուվերենության խախտման փաստը և պահանջելու Ադրբեջանից անհապաղ դուրսբերելու զինված և այլ ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետության տարածքից: Խնդրել դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան արձանագրելու համար Ադրբեջանի ստորաբաժանումների՝ Հայաստանի տարածքից դուրսբերման փաստը:

2.            «Ռազմական դրության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն, Հայաստանում ռազմական դրության հայտարարում:

3.            Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստվածության վիճակի: Մասնակի զորահավաքի հայտարարում: Օրենքով սահմանված այլ անհրաժեշտ գործողությունների իրականացում:

4.            Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով ՀՀ սահմանապահ և ՀՀ ՊՆ ԳՇ ստորաբաժանումների՝ տեղակայումը այնպես, որը կապահովվի սահմանների անվտանգությունը՝ բոլոր հատվածներում: Տեղակայված ստորաբաժանումների գործառույթների արդյունավետ կատարման համար համապատասխան ենթակառուցվածքի ապահովում:

5.            ԴՈՍԱԱՖ Համահայկական Հայրենասիրական ՀԿ ամբողջ ենթակառուցվածքը ժամանակավորապես տրամադրել «Ողջ մնալու արվեստ» Ռազմահայրենասիրական ՀԿ-ին՝ Հայաստանի ողջ տարածքում մարտունակ պահեստազորի պատրաստման (վարժանքների) նպատակով: ՀՀ պետական բյուջեից հատկացնել համապատասխան ֆինանսավորում՝ պահեստազորի պատրաստման համար:

6.            Կազմել ծրագիր և սկսել իրականացնել՝ հանրակրթական համակարգի ավագ դասարանների (10-12) բոլոր աշակերտների համար պարտադիր զինվորական պատրաստության դաշտային (լեռնային) վարժանքներ:

«ՀամաԿարգ» հասարակական-քաղաքական ակումբի անդամներ՝

Ալեքսանդր Քանանյան                            Գրաբարի մասնագետ

Աշոտ Ալիխանյան                                        «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հիմնադիր

Ավետիք Քերոբյան                                      Ռազմարդյունաբերական փորձագետ

Արման Աթոյան                                             «X-Tech» ընկերության հիմնադիր, տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ

Արտակ Զաքարյա        ն                             ՏՏ ոլորտի կառավարման փորձագետ

Արտուր Խոջաբաղյան                              «ՕգմենթԱր» ընկերության ղեկավար

Գագիկ Գինոսյան                                         «Կարին» համույթի ղեկավար

Դիաննա Գրիգորյան                  «Ղողանջ» սոցիալ-իրավահոգեբանական ՀԿ նախագահ

Լևոն Գալստյան                                            Տեխնոլոգիայի, ձեռներեցության և նորարարության փորձագետ

Խաչատուր Նազարյան                            «Techնոտուն» ակումբի համահիմնադիր

Կարեն Ադոնց                                Տնտեսագետ

Կարեն Զադոյան                                          Իրավաբան-փորձագետ

Հրանտ Խաչատրյան                  Քաղաքագետ

Հրաչյա Խաչատրյան                  «Սայմոտեկ» ընկերության ղեկավար

Մայիս Մարգարյան                     «Exelist» ընկերության հիմնադիր, ՄԵՄ ծրագրի հիմնադիր

Սամվել Գևորգյան                                       Բիզնեսի կառավարման խորհրդատու         

Սամվել Խաչատրյան          «Innovation and Technological Community» ՀԿ համահիմնադիր 

Սեդրակ Վարդանյան                 «Արմաթ» ծրագրի ղեկավար

Սուրեն Ալոյան                                               «Dasaran.am»-ի հիմնադիր               

Վազգեն Պետրոսյան                  Արևելագետ, քաղաքական մեկնաբան

Վահագն Պողոսյան                    «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հիմնադիր

Վահան Վարդանյան                  Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ

Վահրամ Այվազյան                     «Ցանցային պետություն» շարժման հիմնադիր

Վովա Վարդանով                                        «ՈՄԱ» ՌՀԿ հիմնադիր ղեկավար

--00—ՄՀ