Բոլորիս փլատակների վրա կմնաք միայն դուք՝ «Դուխով» գլխարկներով. Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում ոչ մի ինստիտուտի քարը քարի վրա չի ուզում թողնի այս իշխանությունը։ Հերթի մեջ է մեր արտգործնախարարությունը։ Տարիներով մարդիկ ծառայել են այս երկրի համար, պաշտպանել են Հայաստանի և Արցախի շահերը դրսում։

Մենք իսկապես ունենք նվիրված և սրտացավ կադրային դիվանագետներ, բայց այսօր այդ մարդիկ դարձել են քաղաքական պատեհապաշտության, ապաշնորհ կառավարման ու դիլետանտ որոշումների գերին։

Դա էլ քանդեք ու բոլորիս փլատակների վրա կմնաք միայն դուք՝ ԴՈՒԽՈՎ գլխարկներով»։

--00--ԱԹ