Թշնամին ՀՀ այլ տարածքներ ևս առաջիկայում ներխուժումներ է անելու. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

«Այն, ինչ կատարվում է այսօր ՀՀ պետական սահմանին, նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա ստորագրված փաստաթղթով։ Այնտեղ ավելի վատ կետեր կան ամրագրված, որոնց գործընթացը դեռևս սկսված չէ։ Ես սրան անդրադարձել եմ դեռ անցյալ տարի նոյեմբերին, ասել եմ, որ մենք այսպիսի խնդիր ունենալու ենք Վարդենիսում և Սյունիքում։ Մտահոգություններս հնչեցրել եմ թե՛ իմ հրապարակային ելույթներում, թե՛ բարձրաստիճան պաշտոնյայի հետ առանձին հանդիպման ընթացքում։ Ինձ վստահեցրել են, որ, այո, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց փաստվեց, որ մենք արդեն պաշտպանություն չունենք, մեր սահմանները բաց են, և մեր հակառակորդը անում է այն, ինչ ուզում է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով՝ շատ դեպքերում հակառակորդը նաև իրականացնում է պայմանավորված գործողություններ, որոնց հիմնավորումնեը ևս կարելի է գտնել այդ փաստաթղթում, այդ թվում այն ուղղությունները, որոնցով նա մխրճվում է ՀՀ տարածք։

Հակոբյանի պնդմամբ՝ թշնամին ՀՀ այլ տարածքներ ևս առաջիկայում ներխուժումներ է անելու:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր  հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: