Սյունիքի խնդիրներով զբաղվող հանձնաժողովը Խոզնավարում ծանոթացել է առկա խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

․

Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամները մինչև այսօրվա նիստի մեկնարկն այցելել են սահմանամերձ Խոզնավար գյուղ, ծանոթացել առկա խնդիրներին, լսել բնակիչներին մտահոգող հարցերը: Գլխավոր խնդիրն անվտանգությունն է՝ նշել են բնակիչները:

Հաջորդ կանգառը Խնածախ բնակավայրն էր, որտեղ մեկնարկեց միջգերատեսչական 9-րդ նիստը: Նիստին մասնակցում էին փոխնախարարներ, Սյունիքի մարզպետը և պատգամավորներ: Օրակարգի առաջնային հարցերից էր Սյունիքի սահմանամերձ բնակավայերի անվտանգության ապահովումը, ինչպես նաև սահմանամերձ դպրոցների վերանորոգման հարցերը:

--00--ԱՀ