Նոր ագրեսիայի բավականին մեծ ռիսկեր կան․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22,  24News

Աբրահամյան

Վերջին տասնօրյակում Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրադրությունը ինչ համատեքստում, տրամաբանության և գործընթացների շրջանակներում էլ դիտարկենք՝ հիմքում սահմանի անպաշտպան լինելն ու ժամանակին անհրաժեշտ միջոցառումների իրականացման բացակայությունն է։ Այս մասին ֆեյսբուքյա իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Անկախ այն հանգամանքից, որ սա պատճառահետևանքային կապ ունի 2020 թվականի պատերազմի, դրա արդյունքների հետ, պետք է միաժամանակ արձանագրենք, որ վերջին ճգնաժամը չէր լինի կամ այսպիսի բնույթ չէր ստանա, եթե սահմանագծին պատշաճ աշխատանք և ծառայություն իրականացվեր։

Ստացվում է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը երկրի պաշտպանության ապահովման խնդիր զինված ուժերին չի իջեցրել, ինչը նշանակում է, որ հետագայում էլ նոր ագրեսիայի բավականին մեծ ռիսկեր կան», - նշել է Աբրահամյանը։

--00—ՄՀ