Իմ թիմակիցների հանդեպ իրավապահ համակարգի կողմից ճնշումներ են սկսվել․ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22,  24News

Քոչարյան

Արդեն մի քանի օր է՝ ինձ տեղեկություններ են հասնում, որ իմ թիմակիցների հանդեպ առանձին տեղերում իրավապահ համակարգի կողմից ճնշումներ են սկսվել։ Այս մասին հայտնել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

«Ես կարող եմ ներել իմ հանդեպ թույլ տրված ապօրինությունները և անարդարությունը՝ հանուն պարտության էջը փակելու գաղափարի, հանուն ազգային համերաշխության։ Բայց ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու։ Վստահեցնում եմ, որ անօրինականություն թույլ տված ցանկացած պաշտոնյա շատ շուտով պատասխան է տալու օրենքի առաջ»,- գրել է նա։
 

--00—ՄՀ