Ադրբեջանցիները Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին են․ Ռազմինֆո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22,  24News

կոլաժ

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էր Գեղարքունիքի մարզի ալրևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ: Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին: Այս մասին տեղեկացնում է Ռազմինֆո մասնագիտացված կայքի ֆեյսբուքյան էջը։ 

«Կոորդինատները՝

40.18924486527808, 45.96873917393403

Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում:

Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ»։

դիրք

--00—ՄՀ