Հայաստանն օկուպացված է օտարածին, օտարամոլ ուժերի և ոխերիմ թշնամու կողմից․ Ղարամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22,  24News

Ղարամյան

Հայաստան աշխարհը և Հայը այլ ճանապարհ չունի փրկության, բացի ազգային-ազատագրական պայքարից, քանզի Հայաստանն օկուպացված է օտարածին, օտարամոլ ուժերի և Հայաստանի ու Հայի բազմադարյա ոխերիմ թշնամու կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Զարթնի՛ր, Հայաստան,

Զարթնի՛ր, հայ Մարդ...

Հայաստան աշխարհը կարող է փրկել միայն ու միայն հոգևոր-ազգային արժեքներով ապրող Հայը...

Հայաստան աշխարհը և Հայը այլ ճանապարհ չունի փրկության, բացի ազգային-ազատագրական պայքարից, քանզի Հայաստանն օկուպացված է օտարածին, օտարամոլ ուժերի և Հայաստանի ու Հայի բազմադարյա ոխերիմ թշնամու կողմից...»,- գրել է նա:

--00—ՄՀ