Տասնապատիկ ավելի մարդիկ կզոհվեն ու տարածքներ կկորցնենք, եթե ադրբեջանցիներին ուժով չհանենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Պետական հանցագործություն է կատարվում։ Սյունիքը, նույնիսկ Արարատն էլ զիջեք, մնա Երևանը, չեք ստանալու խաղաղություն, թեև Փաշինյանը պատրաստ է զիջել ամեն բան հանուն դրա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝ ադրբեջանական ջոկատին ուժով պետք է դուրս բերել ՀՀ տարածքից։

«Կարճաժամկետ բախումներից խուսափելով՝ մենք տասնապատիկ ավելի զոհ կտանք, հազարավոր մարդիկ կտեղահանվեն ու տասնապատիկ ավելի տարածքներ կկորցնենք»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ