Քոչարյանն ինձ հոկտեմբերի 27-ից հետո գրավոր արգելեց պատասխանել ԱԺ հարցերին. Ջհանգիրյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 25, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին թույլ չի տվել հանդես գալ ԱԺ-ում և պատասխանել հարցերի։ Այդ մասին նա ասաց 24TV-ի եթերում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գրքին, որում նա Ջհանգիրյանի հանդեպ ակնհայտ հակակրանք է արտահայտել։

«Ռոբերտ Քոչարյանը չէր ուզում ես խոսեի, հավանաբար, վախենալու հարցեր կային, որոնց պատասխանները չէր ուզի, որ հնչեին ԱԺ ամբիոնից»,- ասաց Ջհանգիրյանը։

Նա փակագծեր բացեց այդ քաոսային օրերից՝ վստահեցնելով, որ շատ ավելի անվանական ու հանգամանալից կխոսի, եթե Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվի, և նրա փորձի ու գիտելիքների կարիքը լինի։

Գագիկ Ջհանգիրյանը խոսեց նաև Մարտի 1-ի գործի , մասնավորապես՝ 0038 հրամանի մասին։

Զրույցն ամբողջությամբ դիտեք ներկայացվող տեսանյութում։