Ուժեղ քամին ավերածություններ է արել նաեւ Արարատի մարզի Հայանիստ գյուղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ю

Երեկ՝ մայիսի 22-ին, փոթորիկը ավերածություններ է արել նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ուժեղ քամին ու փոթորիկը գյուղում վնասել են մի քանի էլեկտրասյուներ, կոտրել , ավերել  տանիքներ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Էնքան կարճ տևեց փոթորիկը, բայց այդ կարճ ժամանակում իր ավերածություններն արեց: Շիվար կանգնել ենք, չգիտեք էլ՝ ում դիմենք մեզ օգնելու համար: Առաջին պահից գյուղապետ  Բալաբեկ Սարգսյանը մեր բորոլիս կողքին է եղել, բայց դե գաղտնիք չի, որ գյուղապետարանը այդքան ֆինանս չունի, որ օգնի: 

Գիտենք, որ արդեն դիմել է Արարատի մարզպետարան, ովքեր էլ,  հավանաբար, կդիմեն կառավարութուն, բայց դե կառավարությունը մեր դարդին դարման կլինի՝ չգիտենք:  Փոթորկի հետևանքով գյուղում նաև  հոսանքները անջատվեց:Նորից ենք նշում՝ ուզում ենք հավատանք, որ  կառավարությունը մեզ միայնակ չի թողնի:  Հակառակ դեպքում՝ մեզ տարիներ են պետք, որ էս աղետից հետո կարողանանք մեր մեջքը դզենք»:

--00--ԱՀ