Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Քաղաքական

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն։

Իրանական ԱԳ նախարարության խոսնակը չի մանրամասնել, թե ինչ հարցեր է քննարկելու նախարար Զարիֆն այդ այցի ընթացքում։

--00--ԿԿ