Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Հասարակական

Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա։ Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

Համայնքի ղեկավարը նշել է, որ զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, և մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։

--00--ԿԿ