Իսպանիայի հավաքականի հայտացուցակը Եվրո-2021-ի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Սպորտ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջիկա առաջնությանը: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, ով ռեկորդակիր է անցկացրած խաղերի քանակով, մրցաշարին չի մասնակցի։ Ընդհանուր առմամբ, Լուիս Էնրիկեն վերջնական հայտացուցակում չի ներառել «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ:

Դարպասապահներ ՝ Ունաի Սիմոն, Դավիդ Դե Խեա, Ռոբերտ Սանչես:

Պաշտպաններ՝ Խոսե Լուիս Գայա, Ժորդի Ալբա, Պաու Տորես, Էմերիկ Լապորտ, Էրիկ Գարսիա, Դիեգո Լյորենտե, Սեզար Ազպիլիկուետա, Մարկոս Լյորենտե:

Կիսապաշտպաններ ՝ Սերխիո Բուսկետս, Ռոդրի, Պեդրի, Տիագո Ալկանտարա, Կոկե, Ֆաբիան Ռուիս:

Հարձակվողներ ՝ Դանի Օլմո, Միկել Օյարզաբալ, Ալվարո Մորատա, Ջերար Մորենո, Ֆեռան Տորես, Ադամա Տրաորե, Պաբլո Սարաբիա:

Եվրո -2020-ին Իսպանիան կխաղա E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Սլովակիայի, Շվեդիայի և Լեհաստանի հավաքականները:

--00--ԿԿ