Լեհաստանի և Թուրքիայի միջև կկնքվի թուրքական «Bayraktar» ԱԹՍ-ների գնման պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News  

Թուրքիա

Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Թուրքիայից ձեռք կբերի հարվածային անօդաչուներ։ Ընդհանուր առմամբ, Լեհաստանը Թուրքիայից կգնի 24 միավոր «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնց առաջին խմբաքանակը կմատակարարվի արդեն 2022 թվականին։  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Մայիսի 24-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով մեկնել է Անկարա: Դուդայի այցի ընթացքում նախատեսվում է, որ վերջինս համաձայնագիր կստորագրի ԱԹՍ-ների գնման վերաբերյալ: 

Նշենք, որ նախօրեին Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը մեկնել էր Թուրքիա` հարվածային ԱԹՍ-ների գնման շուրջ բանակցություններ իրականացնելու համար: 

Բլաշակը նշել էր, որ «լեհական բանակը ձեռք կբերի ստուգված զենք, որը նախկինում երբեք չի եղել իր զինանոցում»:

 --00—ՄՀ