Արցախը Փաշինյանի զիջումների շնորհիվ կճանաչվի Ադրբեջանի մաս. Հայկ Խալաթյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը կարծում է, որ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողներին պետք էր ուժով դուրս շպրտել։ Նա վստահեցնում է, որ պատերազմի չէր հանգեցնի։
«Եթե մերոնք կրակեին, պատերազմ չէր լինի։ Բռնեցին ծեծեցին՝ պատերազմ եղա՞վ։ Դրանով մեզ վախեցնում են»,-այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է վերլուծաբանը։

Ըստ Խալաթյանի՝ որևէ պարագայում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չպետք է թույլ տալ, որ ստորագրի սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթը, քանի որ արդյունքում Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս։

Խոսելով անկլավների փոխանակման հնարավորության մասին՝ նա ընդգծել է՝ եթե այդպիսի բան տեղի ունենա, մեր երկու ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները կանցնեն Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ