Սրանք շուտով կարո՞ղ է հայտարարեն, որ Երևանն էլ պատմական ադրբեջանական տարածք է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Կապիտուլյանտներն անամոթաբար հայտարարում են,որ «Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր, որ գտնվում են մեր վերահսկողության տակ»։

Սա արդեն թրքասիրության վերջն է։

Այսպես շարունակվելու դեպքում՝ սրանք շուտով կարո՞ղ է իրենց հողատու առաջնորրդի «կառուցողական» գործընկերոջ նման հայտարարեն, որ Երևանն էլ պատմական ադրբեջանական տարածք է։

Սա կանխելու համար չպետք է թույլ տալ կապիտուլյանտների վերարտադրությունը։

Հողատուների աջակից լինելը նշանակում է աջակցել թուրք-ադրբեջանական շահերին»։

--00--ԱԹ