Երևանն առաջիկա 6 ամսում 8,6 մետրանոց 211 նոր ավտոբուս կունենա․ պայմանագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

նկար

Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց 211 նոր ավտոբուս. ավագանու հերթական նիստի ընթացքում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նոր ավտոբուսներն համապատասխանում են միջազգային չափանիշներին, աշխատում են CNG (բնական գազ), որը համարվում է կանաչ վառելիք։ 

«Տեղյակ եք, որ նախորդ ավագանու նիստի ժամանակ ես ստորագրեցի պայմանագիր, որով մենք ձեռք ենք բերելու 8.6 մետրանոց, ցածր հատակով և միջազգային բոլոր նորմերին համապատասխանող 161 ավտոբուս: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ևս մեկ պայմանագիր էլ ենք արդեն կնքել՝ նույնատիպ 50 ավտոբուսների համար: Դրանց մատակարարումը ևս կապահովվի 6 ամսվա ընթացքում: Ստացվեց 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս»,- ասել է քաղաքապետը:

նկար

--00—ԼՄ