Իրանի ԱԳ նախարարը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և Արա Այվազյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News  

Իրան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստան այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և  արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: 

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ մայիսի 26-ին այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՄՀ