Էրդողանի վարկանիշը շարունակում է սրընթաց իջնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News  

Էրդողան

 Ամերիկյան հայտնի «Bloomberg» ընկերությունը սոցիոլոգիական հարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու քաղաքական գործիչների վարկանիշը։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Հարցման արդյունքներն ամփոփող հայտարարության համաձայն՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի խորացմանը զուգընթաց մեծ անկում է ապրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) վարկանիշը։

Էրդողանի վարկանիշը, ըստ սոցհարցումների տվյալների, այժմ հասել է պատմական մինիմումի։

Դրան հակառակ՝ Թուրքիայի ներկայիս նախագահի հավանական և հիմնական մրցակիցների վարկանիշը գնալով է աճում է, ինչի արդյունքում նախկինում Էրդողանի ունեցած հսկայական առավելությունը հիմա աստիճանաբար նվազում է։

Մասնավորապես աճել են Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) գործիչներից Էքրեմ Իմամօղլուն և նրա կուսակից, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի վարկանիշերը։  

--00—ՄՀ