Վերին Շորժայում ադրբեջանցիների հետ միջադեպի հետևանքով զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News  

զինծառայող

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա  բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել հայ զինծառայողների և ադրբեջանցի զինվորականների միջև: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ երկու կողմերի միջև եղել է վիճաբանություն, միմյանց քաշքշել են, ինչի հետևանքով հակառակորդի զինծառայողներից մեկը մահացու վիրավորում է հասցրել մեր զինծառայողներից մեկին՝ վնասելով վերջինիս թոքը:

Աղբյուրը փորձել է կապ հաստատել նաև պաշտպանության նախարարության հետ, որտեղից լուրը ո՛չ հերքել են, ո՛չ հաստատել՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրության:

Ըստ աղբյուրի՝ զոհվածը պայմանագրային զինծառայող էր, 30 տարեկան:

 --00—ՄՀ