«1-ին անգամ եմ այս հրաշալի երկրում»․ Փիլոյանն ընդունել է ԱՀ-ին օգնած լեհ, հայ բարերարներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

նկար

ԱԻ նախարարությունում այսօր հյուընկալվել են Լեհաստանից ժամանած լեհ և հայ բարեգործներ, որոնց ջանքերով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ծավալուն մարդասիրական օգնություն էր ցուցաբերվել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և Արցախի Հանրապետության բնակչությանը: Իսկ պատվիրակության ղեկավար, Լեհաստանում հրշեջ տեխնիկայի, ավտոմեքենաների և քաղպաշտպանության ոլորտի գույքի արտադրությամբ զբաղվող «Շիբիցկի» ընկերության սեփականատեր Վալդեմար Շիբիցկին ԱԻ նախարարությանն անհատույց տրամադրել է մեծաքանակ գույք-սարքավորումներ:

ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն ընդունելով հյուրերին՝ իր երախտագիտությունն է հայտնել ցուցաբերած աջակցության համար և վստահեցրել, որ բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը շարունակական կլինեն:

նկար

«Ես առաջին անգամ եմ գտնվում այս հրաշալի երկրում և կարծում եմ, որ փոխհամագործակցելու, միմյանց օգնելու հնարավորություններ շատ կան: Այսօրվա հանդիպման շրջանակում կքննարկենք այդ հեռանկարները: Առաջիկայում նախատեսում ենք Հայաստան ուղարկել նոր հրշեջ տեխնիկա»,-նշել է Վալդեմար Շիբիցկին:

Հանդիպման ավարտին Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների բնագավառում ցուցաբերած աջակցության համար Վալդեմար Շիբիցկին, Սերգեյ Նացևսկին, Վարուժան Մարտիրոսյանը և Վաղարշակ Ամիրխանյանը ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներով, իսկ ՓԾ տնօրենի կողմից՝ պատվոգրերով:

Մանրամասները՝ այստեղ։

նկար

--00—ԼՄ