Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

․

Երեւանում այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքում տղամարդու դի կա: Այս մասին հաղորդում Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու փրկարարները նշված այգու տարածքում հայտնաբերել են Երեւանի բնակիչ, 38-ամյա Գոռ Համբարձումյանի դին՝ կիսաքայքայված վիճակում:

Կայքի տեղեկություններով՝  Համբարձումյանն այս տարվա մայիսի 15-ից  որպես անհայտ կորած՝ որոնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

--00--ԱՀ