Ոսկեպարը, Տիգրանաշենը միասին ենք հանձնում, թե՞ առանձին. Փաշինյանը կարող է փաստի առաջ դնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

«Հայք» վերլուծական կենտրոնի համահիմնադիր, փաստաբան Հայկ Հովհաննիսյանը կառավարությանը հորդորում է դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացումը, ներառյալ՝ այդ հարցով որևէ հանձնաժողովի ստեղծում կամ բանակցություն, քանի դեռ այն հանրային քննարկումների չի ներկայացվել։ 

Այս նպատակով, նրա խոսքով, ձեռնարկվել է կոլեկտիվ հանրագիր։ Այն նախատեսում է, որ սահմանագծման և սահմանազատման սկզբունքները, նպատակները, ակնկալվող արդյունքներն ու հետևանքները, ինչպես նաև այդ հարցում նոր ձևավորված կառավարության ռազմավարական ծրագիրը ներկայացվի հանրության, ներառյալ՝ Սփյուռքի լայն քննարկմանը։

Հովհաննիսյանը մտահոգված է, թե ինչ հարցեր այս առնչությամբ կարող են դրվել հանրաքվեի։

Դիցուք, ըստ նրա, կարող է հանրաքվեի դրվել այնպիսի ձևակերպում, որը կհնչի, օրինակ, այս կերպ՝ «Ներքին և Վերին Ոսկեպարները, Տիգրանաշենը կամ մյուս տարածքները միասի՞ն ենք հանձնում, թե՞ առանձին», ու սա կարող է մարդկանց փաստի առջև կանգնեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։