Փաշինյանին զգուշացնում եմ՝ ընտրակաշառքների բում է․ դեմը չառաք՝ պետականաքանդման քարը կդնեք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը խիստ վտանգավոր է համարում ՀՀ տարածքում ադրբեջանական զինված կոնտինգենտի գոյությունը։ Նրա կարծիքով՝ մեծ խաղ է գնում, որտեղ շոշափվում են ՀՀ պետական շահերը, որից չպետք է դուրս մնալ։

Քանի դեռ ադրբեջանական զորքը դուրս չի բերվել մեր տարածքներից, ըստ նրա, սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների մասին խոսք լինել չի կարող։

Խոսելով ընտրությունների մասին՝ Նորիկյանն ահազանգել է, որ շշուկներ կան, թե որոշ ուժեր խոշոր ընտրակաշառքներ են բաժանում կամ խոստանում։

«Փաշինյանին զգուշացնում եմ՝ ընտրակաշառքների բում է։ Դեմը չառաք՝ պետականության քանդման վերջին քարը դուք եք դնելու»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։