ԿԸՀ-ում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը լինելու է Դավիթ Խաժակյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Ընտրություններ

Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը լինելու է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

--00--ԿԿ