Ադրբեջանի ՊՆ-ն երեկ հերքում էր, այսօր հայտարարում է՝ հայկական կողմը կրակոցներ է արձակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News  

սահման

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իբրև Հայաստանի տարածքից Քարվաճառի և Գետաբեկի դիրքերի  ուղղությամբ մայիսի 24-26-ը պարբերար կրակոցներ են արձակվել։

Հիշեցնենք, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են՝ մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։

Սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

--00—ՄՀ