Առուշ Առուշանյանին առաջադրված մեղադրանքների ծավալը կրճատվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Thumbnail

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքների ծավալը կրճատվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Նա ասաց, որ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին (զանգվածային անկարգություններ) մասով առաջադրված մեղադրանքը վերացվել է, իսկ ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկել) էլ մեղադրանք չեն առաջադրել.

«Կանչել էին, որպեսզի հոդվածներից մեկով քրեական հետապնդում չիրականացնեին, մյուսը վերացնեին»։

Առուշանյանը վաղը նույնպես հրավիրվել է Քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ Առուշանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով եւ 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

--00--ԱՀ