Հայտնի է Արցախի ԱԺ հերթական լիագումար նիստի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

․

Արցախի Ազգային ժողովում մայիսի 26-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդարկցություն՝ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի նախագահությամբ: Քննարկվել են մայիսի 27-ին  կայանալիք  ԱԺ հերթական լիագումար նիստի օրակարգի հարցերը:

Լիագումար նիստի քննարկմանն է ներկայացվելու Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Օրակարգում ընդգրկված են «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրինագիծը/առաջին ընթերցում/, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

--00--ԱՀ