«Կյաժը». վավերագրական կարճամետրաժ ֆիլմ՝ նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 26, 24News

Thumbnail

Ռեժիսորն ու սցենարիստ Հայկ Բաբայանը հանրության դատին է  հանձնել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին նվիրված կարճամետրաժ ֆիլմ՝ «Կյաժը»։ 6 րոպեանոց Կարճամետրաժ ֆիլմը վավերագրական է, օգտագործված են իրական կադրեր հերոսի մանկությունից, պատանեկությունից և Հայաստանում վերջին 20 տարիներին տեղի ունեցած իրադարձություններից։

Ֆիլմում նկարահանվել են նաև Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, և Գառնիկ Օհանյանը: