Գարեգին Բ-ն Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանի սադրիչ քայլերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

Գարեգին Բ

Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպան Գալագերին բերեց արդյունավետ առաքելության իր բարեմաղթանքները։

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Արցախյան երկրորդ պատերազմին և դրա ծանր հետևանքներին։ Առկա մարտահրավերների և օրերս հայ-ադրբեջանական սահմանին տեղ գտնող սադրիչ գործողությունների հաղթահարման գործում Նորին Սրբությունը կարևոր նկատեց նաև միջազգային հանրության համապատասխան արձագանքը և գնահատականը։

Մասնավորապես արծարծվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձի խնդիրը։ Քննարկվեցին նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի թեմի հոգևոր ու պատմամշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող բարբարոսական վերաբերմունքին և հայկական սրբավայրերի պատկանելիության կեղծմանը առնչվող հարցեր։

Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ միջազգային հանրության կողմից առավելագույն ջանքեր կներդրվեն՝ նպաստելու առաջացած խնդիրների շուտափույթ հանգուծալուծմանը և տարածաշրջանում խաղաղության ապահովմանը։

--00—ՄՀ