Հա էլ կրակելու են, հա էլ գերի են տանելու․ սա Ադրբեջանի քաղաքական գիծն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Բանակին ու երկրի ղեկավարությանը փաստի առաջ են դրել՝ եթե կրակեն, խախտելու են նոյեմբերի 9-ին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը, և Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ դարձած համայնքներում հակառակորդի ձեռնարկած ոտնձգություններին։

Ըստ քաղաքագետի՝ Ալիևը հերթականությամբ Սյունիքից բարձրանում է Գեղարքունիք։ Շուտով Տավուշում այդ դեպքերի շարունակությունը կլինի։ Սա հստակ  քաղաքական գիծ է, ինչը չունի ՀՀ-ն։

«Մեր երկրի ղեկավարությունն իբրև թե կառավարում է։ Սրա հետ մեկտեղ այս մարդկանց միտքը չհասավ այն բանին, որ եթե ուզում ես ինչ-որ կերպ դիմագրավել մարտահրավերներին, պետք է քաղաքականություն իրականացնես։ Մենք չունենք այն։ Տրվել են իրավիճակին, որը պարտադրվում է, հատկապես թուրքերի կողմից։ Դրա փոխարեն գնում են սահմանում բռնկվող հրդեհները հանգցնելու հետևից»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։