Ֆրանսիան մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած միջադեպերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Ֆրանսիա ԱԳՆ

Ֆրանսիան մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած միջադեպերի առթիվ, որոնցից վերջինը մայիսի 26-ի լույս 27-ի գիշերն Ադրբեջանի ԶՈւ կողմից վեց հայ զինվորականների գերեվարումն է: Այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

«Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած սադրանքներից: Երկու երկրների միջև սահմանների գծումն ու սահմանազատումը պետք է կատարվեն բանակցությունների միջոցով, առանց որևէ միջադեպի»,- հայտնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:

--00--ԱԹ