ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում անմիջապես ազատ արձակել գերիներին և վերադառնալ ելման դիրքեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

ամն

Միացյալ Նահանգներին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումները, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից հայ զինծառայողների գերեվարումը: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ: 

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին շտապ և խաղաղ տարբերակով կարգավորել այս միջադեպը: Մենք նաև շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ կալանավորված անձանց, և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունները` բոլոր կալանավորվածներին մարդասիրաբար վերաբերվել»,- նշված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ոչ գծանշված տարածքներում: Մենք մերժում ենք ուժի օգտագործումը՝ սահմանը սահմանազատելու համար և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել չսահմանագծված սահմանի ռազմական ամրացումն ու ականների տեղադրումը:

«ԱՄՆ-ը սահմանի այն հատվածների ցանկացած տեղաշարժ, որտեղ որևէ սահմանազատում չի իրականացվել, համարում է ավելորդ և սադրիչ:

Մենք մերժում ենք ուժի գործադրումը սահմանի գծանշման ժամանակ: Մենք կողմերին կոչ ենք անում վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել աշխատանքներ կատարել այն տարածքներում, որտեղ սահմանազատում չի իրականացվել», - նշել է Պետդեպարտամենտը՝ երկու կողմերին էլ կոչ անելով հետ քաշվել մինչև մայիսի 11-ը զբաղեցրած դիրքերը:

--00--ԱՀ