Փաշինյանը քավության նոխազ է սարքում նախարարներին. Կոմերսանտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վճռականորեն սրվում է: Ադրբեջանցի զինվորականները գերեվարել են վեց հայ զինծառայողների՝ նրանց «դիվերսանտ» անվանելով: Թեմային անդրադարձել է Kommersant-ը:

Երևան ադրբեջանական կողմին մեղադրել է հայկական տարածքից մարդկանց առևանգման մեջ, իսկ վարչապետի ժ/պ Նիկոլն Փաշինյանը կրկին հայտարարեց, որ առանց արտաքին միջամտության այս լարվածությունը կանգնեցնել չի լինի: Նա առաջարկել է սահմանին դիտորդներ տեղակայել՝ Ռուսաստանի Դաշնությունից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ այլ երկրից: Շուտով պարզվեց, որ պարոն Փաշինյանի տեսակետն անգամ Կառավարության ոչ բոլոր անդամներն են կիսում: Երեկոյան հրաժարական տվեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

Պաշտոնապես այս քայլի պատճառների մասին չեն տեղեկացրել: Սակայն «Կոմերսանտի» տեղեկացված զրուցակիցը Հայաստանի պետական կառույցներում դա կապել է Նիկոլ Փաշինյանի վերջին գործողությունների հետ: Իսկ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն, անդրադառնալով կամավոր պաշտոնանկության հնարավոր պատճառները, նշել է. «Փաշինյանը քավության նոխազ է սարքում նախարարներին. նա նրանց գործողության ազատություն չի տալիս, բայց ձախողման դեպքում ամբողջ մեղքը բարդում է նրանց վրա»:

Ամբողջությամբ՝ այստեղ:

--00--ԱԹ