Հրանուշ Հակոբյանը խնդրում է Նիկոլ Փաշինյանին չփակել սփյուռքի նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 26, 24News

Thumbnail

Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խնդրում է դփակել սփյուռքի նախարարությունը։ Այդ մասին նա հայտարարել է մասին «Զարթոնքի»- հետ հարցազրույցում։

Նրա խոսքը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր ժողովուրդը բացարձակ վստահության քվե է տվել ՀՀ վարչապետին և նրա թիմին, և բնական է, որ վարչապետն է որոշելու երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունները։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել և խնդրել վարչապետին ևս մեկ անգամ քննարկելու նախարարության պահպանման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ մեր ազգի 2/3-ը ապրում է հայրենիքից դուրս, և նրանց հետ աշխատանքի հսկայական փորձ է կուտակվել:

Սփյուռքի հետ կան սերտ կապեր ու հարաբերություններ, որոնք հաստատել է տարիների ընթացքում փորձ և գիտելիքներ  ձեռք բերած,  գործին նվիրված, պատասխանատու և աշխատասեր երիտասարդներից կազմված  թիմը։