ՀՀ հավաքականի նախախաղային մամուլի ասուլիսին Կապառոսի հետ կմասնակցի Վարազդատ Հարոյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Սպորտ

Հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2021 թվականին իր առաջին ընկերական հանդիպումը՝ Վելիկա Գորիցայում հյուրընկալվելով Խորվաթիայի հավաքականին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա մայիսի 31-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

--0--ԿԿ