Սպեցնազին 2 օր ա իջացրել են, Սյունիքում կուտակումները հասել են մինչև 2000-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Նոր Սարդարապատի պատրաստվենք, քանի որ պատերազմն անխուսափելի է։ Այս մասին 24TV-ի « Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արթուր Այվազյանը (Մանախ)։ 

Նրա խոսքով՝ թուրքերը հայկական տարածքներից հետ չեն քաշվելու, նրանց պետք է ուժով մաքրել։

«Զինված խմբավորումների կողմից մինչև 2000-ի հասնող կուտակումներ են Սյունիքի հատվածում։ Ի հակադարձում դրան՝ սպեցնազին 2 օր ա իջացրել են։ Ի՞նչ ա դա նշանակում»,- ասել է նա։

Հարցին, թե ինչպե՞ս կարող են նրանք համալրել իրենց ուժերը, երբ ՊՆ-ն հայտարարում է, որ հակառակորդի ապահովման ուղիները գտնվում են ՀՀ ԶՈՒ–ի վերահսկողության ներքո, նա ասել է․ 

«Որևէ ապահովման ճանապարհի տեղ դուք տեսնու՞մ եք յանի, որ մի հատ էլ շրջափակել եք։ Թուրքն էնքան ա առաջ էկել, խի մենք կարո՞ւմ ենք դիտարկենք՝ որտեղից ա գալի։ Արի էթանք, տանեմ ցույց տամ տեղանք Լաչինում, որ  Լաս Վեգաս ա, էնքան կոմունիկացիա են սարքել։ Լաչինում էնքան լույս չի վառվել, ոնց որ հիմա»,- նկատել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։