Օգնեք մեզ, սանկցիաներ կիրառեք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիևների կլանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Մարուքյան

Ողջունում եմ մեզ աջակցելու եվրոպական երկրների ցանկությունը, շնորհակալություն հայտնում եվրոպական երկրների ղեկավարներին`աջակցության խոսքերի ու մեր սահմանին տիրող իրավիճակով մտահոգվելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սակայն Արեւմուտքի երկրները կարող էին ցույց տալ մեզ իրական օգնություն։

Կոչ ենք անում Արեւմուտքի երկրներին սանկցիաներ կիրառել, այդ թվում` անձնական` ընդդեմ ագրեսոր պետության ղեկավար Իլհամ Ալիեւի ու նրա կլանի, օրինակ, սառեցնելով եվրոպական երկրներում նրանց ունեցած միջոցները, քանի որ սանկցիաներն ամենահզոր ու միաժամանակ ամենագործուն ռումբն է, որը կհարվածի ադրբեջանական ռեժիմի զավթողական պլաններին, կկասեցնի մեր սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիվ գործողությունները, նրանց ոտնձգությունները հայկական սահմանների նկատմամբ։

Օգնեք մեզ, սանկցիաներ կիրառեք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիեւների կլանի դեմ ու դա կլինի շատ լավ աջակցություն հայ ժողովրդին»,- գրել է Մարուքյանը։

--00--ԱՀ