Ադրբեջանը պատրաստ է քննարկել հայ բնակչության վերադարձը Հադրութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Հադրութ

Բաքուն չի բացառում Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց տները վերադառնալու հնարավորությունը, որոնք եռակողմ պայմանագրով հայտնվել են Ադրբեջանի տարածքում: Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է  Ադրբեջանի տեղահանված անձանց հանձնաժողովի նախագահ Ռովշան Ռզաևը: Նա շեշտել է, որ տարածքների վերադարձի մասին խոսք չկա:

«Մեր երկիրն ամենաբարձր մակարդակով բազմիցս հաստատել է նախկին ԼՂԻՄ (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ) հայ բնակչության` Ադրբեջանի տարածքում ինտեգրման վերաբերյալ իր պատրաստակամությունը: Բայց տարածքում բնակվելու իրավունքը չպետք է փոխարինվի տարածքներն օտարելու իրավունքով: Ուստի ձեր հարցի պատասխանն այո է, նրանք (հայերը) կարող են մեզ հետ ապրել Ադրբեջանում՝ որպես մեր երկրի քաղաքացի, ինչպես ապրում էին մինչ հակամարտությունը»,-նշել է պաշտոնյան:

Հարցին ի պատասխան, թե արդյոք անվտանգության երաշխիքներ կան վերադառնալ ցանկացող հայերի համար, Ռովշան Ռզաևը շեշտել է, որ պետությունը, նրա սահմանադրությունը և օրենքները դրա երաշխավորն են Ադրբեջանում բնակվող բոլոր մարդկանց համար․

«Եվ այս ամենի երաշխավորը մեր երկրի նախագահ Իլհամ Ալիևն է»։

 --00—ՄՀ