Լևոն Արոնյանը դեմառդեմ կհանդիպի ադրբեջանցի շախմատիստների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Սպորտ

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը առաջիկայում կմասնակցի երկու խոշոր մրցաշարերի։ Հունիսի 5-14-ը նա հանդես կգա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք 2021 Superbet Chess Classic սուպերմրցաշարին։ Հայտավորված են 10 շախմատիստ. տեղեկացնում է a1plus-ը:

Լևոն Արոնյանի առաջիկա մրցակիցները կլինեն ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Վեսլի Սոն, ադրբեջանցիներ Թեյմուր Ռաջաբովը, Շախրիյար Մամեդյարովը, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, նիդեռլանդցի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հունգարացի Ռիչարդ Ռապոպորտը և ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուն։

Մրցաշարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով, դասական շախմատի կանոններով։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 325 հազար դոլար։ Բուխարեստի մրցաշարի ավարտից հետո Փարիզում կմեկնարկի արագ և կայծակնային շախմատի խոշոր մրցաշար, որին կմասնակցեն 12 շախմատիստ, այդ թվում Լևոն Արոնյանը։ Վերջինիս մրցանակային հիմնադրամը հավասար է 150 հազար դոլար։

--00--ԿԿ