Էջմիածնում սպանել են Դոն Պիպոյի եղբորը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Thumbnail
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքում սպանվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբայրը։ Մեր տեղեկություններով՝ այս պահին դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։

Նշենք, որ ավելի վաղ թելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել՝ մարդասպանների բանդայի անդամների ձերբակալության վերաբերյալ։ Ընդ որում՝ ըստ շրջանառվող լուրերի՝ վերջիններս գործում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հովանու ներքո։ Թե որքանով ձերբակալված բանդան կապ ունի Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ, առայժմ պարզ չէ։

ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ Կոմիտասի պողոտայից , ապօրինի զենք պահելու, կրելու կասկածանքով անձինք են բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, նյութեր են նախապատրաստվում։

Թե որքանով ձերբակալված բանդան կապ ունի Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ, առայժմ պարզ չէ։

--00--ԱՀ