Ռոբերտ Քոչարյանն առաջարկել է կրճատել վարչապետի լիազորությունները 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Խորհրդարանական կառավարման ձևը ձախողում է Հայաստանի համար, անհրաժեշտ է կրճատել վարչապետի լիազորությունները։ Այս մասին РБК-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ 

«ՀՀ ոչ մի նախագահ չի ունեցել այնքան լիազորություններ, որքան վարչապետը։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Վարչապետի իշխանությունն ուղղակի չի հավասարակշռվում։  Խախտված են փոխզսպման ու հավասարակշռման բոլոր մեխանիզմները։ Անհույս բան է խոսել խորհրդարանական կառավարման ձևի մասին։ Իմ կարծիքով, անցումն այս կառավարման համակարգին սխալ էր։ Մեզ անհրաժեշտ է մեկ կամ կես քայլ հետ գնալ», - նշել է նա։ 

Քոչարյանի կարծիքով, «պետական կառավարման համակարգը պետք է փոխել զգուշորեն»։

«Ինչ որ քայլեր այս ուղղությամբ պետք է անել՝ ամենաքիչը կրճատել վարչապետի անձնական իշխանությունը։ Իրավապահ համակարգը չպետք է ենթարկվի միայն վարչապետի անձին։ Սա ուղղակի խայտառակություն է», - հավելել է նա։

--00—ՄՀ