Հայտնաբերվել է խոշոր չափերով թմրամիջոցի իրացման համար մեղադրվողը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

թմրամիջոց

Ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ էին ձեռք բերել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ։

Տվյալն իրացվեց մայիսի 28-ին՝ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ։ Արդյունքում՝ Արշակունյաց պողոտայում հայտնաբերվեց ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց Նորգավիթում բնակվող 37-ամյա մի տղամարդ, որը Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, ծալովի դանակ և այլն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։  

--00—ՄՀ